Պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է

Պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է
Պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է

ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ զինծառայողի դին գտել են կախված վիճակում:

«Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, Տավուշի մարզի գյուղերից մեկում: