«Սերժ Սարգսյանը դատարանում պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին»․ Սեդա Սաֆարյան. Տեսանյութ

«Սերժ Սարգսյանը դատարանում պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին»․ Սեդա Սաֆարյան. Տեսանյութ
«Սերժ Սարգսյանը դատարանում պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին»․ Սեդա Սաֆարյան. Տեսանյութ

Factor TV-ի զրուցակիցն է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը 

– Երեկ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ի՞նչ տպավորություն ունեք դատավարության առաջին օրից։

– Գրեթե խափանման միջոցներն էլ են ուղեկցվել այդ նույն աղմուկով, պաշտպանության թևը շարունակում է նույն ոճը, ինչը որդեգրել էր ժամանակին, և էլի նիստը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, ըստ էության, միջնորդության հիմքում դնելով ՍԴ-ի վերջին օրերին կայացված որոշումը։

– Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշելու համար՝ փոխե՞լ Քոչարյանի խափանման միջոցը, թե՝ չփոխել։ Ըստ Ձեզ, ՍԴ որոշման մեջ հիմքեր կա՞ն, որից կարող էին կառչել նախկին նախագահի փաստաբանները նման միջնորդությամբ հանդես գալու համար։

– Ես կարծում եմ, որ ՍԴ որոշման մեջ որևէ հիմք չկա, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվի։ Կարճ ձևակերպեմ, թե պաշտպանության թևը ինչպես է գտնում անձնական ազատության սկզբունքի խախտումը որտեղ է դրսևորվել։ Նախ՝ ՍԴ որոշումը վերաբերվում է ՀՀ պաշտոնաթող նախագահին իր կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնելու ժամանակ պատասխանատվության ենթարկելու հարցին։ Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունը դա կարգավորել է և իր գործառույթներից բխող գործողությունների համար նա ունի անձեռնմխելություն, իսկ դա նշանակում է, որ նա պատասխանատվություն չի կրում, սակայն գործառույթներից չբխող արարքների համար, եթե արարքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին, կրում է քրեական պատասխանատվություն։ Մենք գործ ունենք այն բանի հետ, որ անձը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կատարել է այնպիսի արարքներ, որոնք իր գործառույթներից չեն բխում։

– Դատարանը հենց դա՞ պիտի որոշի՝ բխում է, թե՝ չի բխում։

– Այո՛։ Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, որ շատ մեկուսի են ՍԴ մեկնաբանությունները, հատվածաբար են մեկնաբանվում, դրանց տրամաբանական կապը չի տարել նրան, որ դա վերաբերում է հենց Ռոբերտ Քոչարյանի մեղքի առկայության պարագայում անձնական ազատությունից զրկելու հարցին։ Դա վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործի փաստական հանգամանքներից դուրս մեկնաբանություններով է ՍԴ-ն իր որոշումը կայացրել։

– Սերժ Սարգսյանը պե՞տք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին։

– Իհարկե պետք է լինի։ Մենք էն ժամանակ էլ, հիմա էլ, մշտապես ասել ենք, որ Սերժ Սարգսյանը կառավարության շենքում բացարձակապես վարչապետին վայել գործով չի զբաղվել։ Բավականին տեսանյութեր կան կեսօրվա հետ կապված, երբ Պաշտպանության բանակը գտնվում է կառավարության շենքում, երբ թիկնապահները զորք ու զենք են ստանում և այդ բոլորի համար ՀՀ ՊՆ-ն ու նախագահը պատասխանատու են քրեական տարրերին Հայաստանում կենտրոնացնելու գործում։