Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է

Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախաքննությունը ավարտվել է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևին։ Նա նշել է, որ գործի նյութերը շուտով կներկայացվեն դատարան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 մարդ։ Գերեվարվածների թվում են նաև Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարվա հունիսին Բաքուն արդեն հայտարարել էր այս գործերի հետաքննության ավարտի մասին։