Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-7-ը:

◾️Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 5-ին։

◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 1-ին և 7-ին։

◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 1-ին և 6-ին։

◾️Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։