ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին և մարզչին և խորին երախտագիտություն հայտնել հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:

«Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: