Ես չեմ ճանաչում այս ընտրությունները. Վրաստանի նախագահ. «Ազատություն»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։

Նա նաև հայտարարել է հանրահավաք հրավիրելու մասին։

Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր։ Նրանցից ոմանք արդեն հայտնել են ընտրությունների արդյունքները չընդունելու, մանդատները չվերցնելու և ակցիաներ սկսելու մտադրության մասին։