Ադրբեջանական դիվերսիան՝ տևական խաղաղությունից հետո․ մեկնաբանում է գեներալ մայոր Մակարյանը. Տեսանյութ

Ադրբեջանական դիվերսիան՝ տևական խաղաղությունից հետո․ մեկնաբանում է գեներալ մայոր Մակարյանը. Տեսանյութ
Ադրբեջանական դիվերսիան՝ տևական խաղաղությունից հետո․ մեկնաբանում է գեներալ մայոր Մակարյանը. Տեսանյութ

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին ժամը 16։15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն։

Factor.am-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է այժմ սահմանագծում և արդյո՞ք ապակայունացման հետ գործ ունենք: «Իրավիճակը պաշտպանության առաջին գծում և սահմանում մնացել է նույնը, ինչպես եղել է միշտ։ ՀՀ Զինված ուժերը կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները ցանկացած ժամանակ և ցանկացած պայմաններում»,- նշեց գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Դիտարկմանը, որ երկար ժամանակ դիվերսիոն ներթափանցման փորձ հակառակորդը չէր ձեռնարկում, ի՞նչ է սա նշանակում, գեներալ-մայորն արձագանքեց. «Մեզ համար դա սովորական երևույթ է։ Պարտավոր ենք ցանկացած պայմաններում կատարել մեր մարտական խնդիրը»։ Նշենք, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.