Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան դուրս է գրվել հիվանդանոցից
Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով» – ասել է Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: