Factor TV-ի տաղավարում դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին, կկայանա բանավեճ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Նոր ուժ» կուսակցության նախագահ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջև։
Բանավեճի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը, ինչպես նաև մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ կարևոր հարցեր։