Դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը լուծված է. ԲԴԽ

Դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը լուծված է. ԲԴԽ
Դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը լուծված է. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Տեղեկացնենք, որ այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը»:

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանը Մարտի մեկի գործը քննող դատավորն է: Երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի աջակից երիտասարդները հետապնդել են նրան ու հեռախոսով տեսանկարահանելով՝ հարցրեր ուղղել: