Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործով բերման է ենթարկվել մեկ անձ

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործով բերման է ենթարկվել մեկ անձ
Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործով բերման է ենթարկվել մեկ անձ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: