#Փոդքաստ. Համեղ, բայց վտանգավոր: Ամանորյա սնունդը ինչպե՞ս կարող է վնասել մեզ

Համեղ, բայց վտանգավոր: Ամանորյա սնունդը ինչպե՞ս կարող է վնասել մեզ «Տնականից լավը չկա», «Սննդակարգին հետևելը ավելորդ թիթիզություն է», «Ի՞նչ ամանոր առանց ճոխ ու յուղալի սեղանի»… Այս մտքերը դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Բայց արդյո՞ք այդ սննդային մշակույթը նույնքան անվնաս է, որքան թվում է։ ԱՀԿ-ի մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության (COSI) շրջանակներում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 12.6%-ը՝ ճարպակալում։

Այս թվերը վկայում են, որ ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրը երեխաների շրջանում մտահոգիչ չափերի է հասել։ Մեծահասակների շրջանում իրավիճակն ավելի լուրջ է. ավելորդ քաշի տարածվածությունը գերազանցում է 50%-ը՝ ըստ Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի։

Արդյո՞ք սա միայն ֆիզիկական ակտիվության պակասի խնդիր է, թե նաև կապված է ֆինանսական վիճակի և որակյալ սննդի հասանելիության հետ։ Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի կանխենք այս խնդիրը և պաշտպանենք մեր երեխաների ու հասարակության առողջությունը։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ: