ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը։

ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մ. Հովհաննիսյանն ունի կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում ակտիվ ներգրավվածության գրեթե 20 տարվա փորձ։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, բանասիրական գիտությունների թեկնածու է:

2007 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս է։