ՀՀ-ն շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ԱԳՆ

2024 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը: ԱԳՆ-ն ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում արվածը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

  • Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.

  • Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն
  • Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ
  • Սերբիայում դիվանագիտական գրասենյակ

Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.

  • Կիպրոսում
  • Հունգարիայում
  • Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: