Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով․ Ռուբեն Ռուբինյան

Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը

«Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։

Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում՝ դրանից բխող բազմաթիվ ռիսկերով ու հնարավորություններով մեզ համար։ Պիտի օգտվենք։ Ու հաղթենք», -նշել է նա։