Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց

Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց
Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը խնդրեց խափանման միջոց կալանավորումը փոխել և կիրառել 10 մլն դրամ գրավ:

Նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց նաև «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու Մանվել Գրիգորյանի մոտ կալանքը կրելու ընթացքում ախտորոշված հիվանդությունները։

«Բացի բազմաթիվ հիվանդություններից, «Նաիրի» ԲԿ-ում նաև հոսանքով լարման են տվել Գրիգորյանի երկու ոտքը և հայտնաբերել, որ 50-70 տոկոսով չեն արձագանքում, դարձել են անզգա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: