ԱԻՆ-ը ահազանգ է ստացել Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ

RA Prime Minister Hovik Abrahamyan and Vice President of Iran Eshaq Jahangiri paid a visit to the Blue Mosque dedicated to the 250th anniversary of its construction

Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։