Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել. Factor

Ուկրաինան և  Մեծ պատմական 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել՝ խորացնելու անվտանգության կապերը և ամրապնդելու գործընկերությունը ապագա սերունդների համար: Европейская правда-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնարարվել է Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Պայմանագիրը կամրապնդի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության ոլորտում նոր կառույցի միջոցով՝ ամրապնդելու Բալթիկ, Սև և Ազովի ծովերի անվտանգությունն ու զսպելու շարունակվող ռուսական ագրեսիան: Համաձայնագիրը նաև ապահովում է Մեծ Բրիտանիայի՝ որպես Ուկրաինայի առաջնահերթ գործընկերոջ կարգավիճակը էներգետիկ ոլորտում, կարևոր օգտակար հանածոների ռազմավարության և էկոլոգիապես մաքուր պողպատի արտադրության մեջ:

Փաստաթղթում խոսվում է նաև գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության զարգացման մասի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տիեզերքը և անօդաչու թռչող սարքերը: