Մհեր Գրիգորյանն ու դեսպան Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: