Դատական բժիշկների մասնակցությամբ կպարզվի, թե քանի վնասվածք է ստացել Գեորգի Կուտոյանը. Քննիչ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, նախնական տվյալներով, բնակարանում մահացած հայտնաբերել է կինը: Քննիչները, դեպքի վայր ժամանելով, այնտեղ Կուտոյանի կնոջն ու հորն են տեսել: Այս մասին լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, այնտեղ եղել են կինն ու հայրը:

Նախնական այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրեցին, կինն է նրան հայտնաբերել»,- հավելեց Մելիքյանը:

Նա ասաց, որ դեպքի վայրում զննություն է իրականացվում, որից հետո միայն կկարողանան լրագրողներին տեղեկություն տրամադրել: Դեպքի վայրում նաև աշխատում են դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ կպարզվի, թե քանի վնասվածք է ստացել Գեորգի Կուտոյանը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տեղեկատվության՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: