ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց գործադիրի կողմից ներկայացված նոր օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը: «Արմենպրես»-ի «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 101 կողմ, 17 դեմ ձայներ:
Քվեարկությունից առաջ ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագծի նպատակը միանշանակ ընդունելի և գովելի է, սակայն քննարկման ընթացքում նկատել են մի շարք խնդիրներ, այդպիսով դեմ կքվեարկեն՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցումը առկա խնդիրները կլուծվեն և իրենք կողմ կքվեարկեն:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։