Վաղը ԱԺ արտահերթ նիստ կկայանա․ Օրակարգում ԲԴԽ անդամների ընտրությունն է

Հեղինակ MediaLab

Հունվարի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:

«Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- տեղեկանում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: