Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվել է Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի կազմում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

Այս մասին հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում.

«Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։

Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կանխարգելման կանոններին»:

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Մարդու իրավունքների պաշտպանի…

Gepostet von Arman Tatoyan am Sonntag, 1. März 2020

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում առավելագույն միջոցները կգործադրվեն։