Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցու­թյամբ։

Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործըն­կերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարե­կամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Այս մասին տեղեկանցում են վարչապետի աշխատակազմից: