Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: