Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. Քոչարյան

Meeting of the second President of the Republic of Armenia Robert Kocharyan with media representatives took place at the Congress Hotel of Yerevan, Armenia

Այսօր ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է: Եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, ապա մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ։ Եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ վերադարձ այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես տեսնում եմ այդ հնարավորությունը, հավանականոթյունը փոքր է, բայց ես կարծում եմ, որ նույնիկս այդ փոքր հնարավորությունը պետք է օգտագործել, որ չասենք այդ հնարավորությունը կար, բայց մենք չօգտագործեցինք: Դա էլ չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, մտածում է, որ սա կարող է բարդացնել իրենց կյանքը»,- ասաց Քոչարյանը: