«Հուսով եմ՝ այսօր հիասքանչ շոու կլինի». Արմին վան Բյուրեն. Տեսանյութ

«Հուսով եմ՝ այսօր հիասքանչ շոու կլինի». Արմին վան Բյուրեն. Տեսանյութ
«Հուսով եմ՝ այսօր հիասքանչ շոու կլինի». Արմին վան Բյուրեն. Տեսանյութ

Հայաստանում առաջին անգամ եմ, շատ բան չեմ կարող ասել, հուսով եմ՝ հիասքանչ շոու կլինի:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը: «Շատ ջերմ ընդունելություն էր: Հայաստանում ընդամենը մեկ օր եմ անցկացնելու՝ բավականին զբաղված գրաֆիկով: Այս պահին իմ նոր ալբոմի վրա եմ աշխատում, նաև Amsterdam Dance Show-ի»,- ասաց հոլանդացի դիջեյը:

Հիշեցնենք, որ Արմին վան Բյուրենը Հայաստան է ժամանել՝ WCIT 2019- ի բացումն ազդարարող համերգային ծրագրին մասնակցելու համար: Այն տեղի կունենա այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակում:

Նշենք, որ դիջեյը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է և զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ «DJ Magazine» ամսագրի «Երկրպագուների վարկածով թոփ 100 դիջեյներ» ցուցակում։ 2013թ. Բյուրենն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: