Զորակցում ենք Հայկ Խանումյանին և բոլոր ազատատենչ արցախցիներին. Հայտարարություն

Զորակցում ենք Հայկ Խանումյանին և բոլոր ազատատենչ արցախցիներին. Հայտարարություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբ