Պետբյուջեից 7 մլն  550 հազար դրամ է ծախսվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի համար. Factor

Հայաստան-Թուրքիա կարգավորման նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7 550 280 դրամ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մանրամասնելով, որ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա։

ՊՈԱԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից նաև փոխանցել են, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները գիշերել են «Արմենիա Մարիոթ հյուրանոցում»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում