Արմեն Գևորգյանն Ավստրիայում պետք է սրտի հետ կապված բուժզննում անցնի. Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց

Արմեն Գևորգյանն Ավստրիայում պետք է սրտի հետ կապված բուժզննում անցնի.  Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց
Արմեն Գևորգյանն Ավստրիայում պետք է սրտի հետ կապված բուժզննում անցնի. Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց

Մարտի մեկի գործով մեղադրյալներից Արմեն Գևորգյանի փաստաբաններն այսօրվա միջնորդություն ներկայացրեցին դատարան, որպեսզի դատարանը Արմեն Գևորգյանին թույլատրի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով: Ըստ փաստաբանի՝ Արմեն Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում:

«Պարոն Գևորգյանն ի՞նչ հիվանդությամբ է տառապում, որի կապակցությամբ անհրաժեշտ է անցնել արտերկրում բուժզննում»,- հարցրեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Պաշտպանն ասաց, որ Արմեն Գևորգյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Արմեն Գևորգյանն ասաց, որ Ավստրիայի կլինիկաներից մեկու ամեն տարի հետազոտություններ է անցել: Եվ երկու տարին մեկ սրտի անոթների հետ կապված հետազոտություններ պետք է անցնի, եկել է հերթական բուժզննման ժամանակը:

Մարտի մեկի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներն ասացին, որ դեմ են, որպեսզի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը բացակայի երկրից: Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդություն ամբողջովին ենթակա են մերժման: Ըստ դատախազի՝ չեն ներկայացվել Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից դուրս գալու բավարար հիմքեր, հետևաբար դատարանին խնդրեցին միջնորդությունը մերժել:

Դատարանը այս միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի հոկտեմբերի 8-ին: