Ամստերդամում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ

Ամստերդամի կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Ամստերդամի ոստիկանության հաղորդմամբ կասկածյալը ձերբակալվել է։

Ավելի վաղ՝ իրավապահները հայտնել էին, որ Ամստերդամի կենտրոնում  դանակով հարձակում է տեղի ունեցել, կան տուժածներ։