Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը

Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Հայաստան, լեռնային տարածք՝ Կովկասի սրտում։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ մեր թվարկության 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն»,-այս տողերով է հեղինակը սկսում ֆիլմը։

Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵԱՀԿ խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը, Րաբբի Ավիդան Ֆրիդմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատմաբան Կլեր Մուրադյանը, լրագրող Տիգրան Եղավյանը և քաղաքագետ Կայծ Մինասյանը։