Անօրինական պահվող բուն վերադարձվել է բնություն․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անօրինական պահվող վայրի թռչուն՝ բու է հայտնաբերվել և վերադարձվել է բնական միջավայր։

Տեսչական մարմինը գործի է անցել այն բանից հետո, երբ Facebook-ի խմբերից մեկում հայտնաբերվել է բու տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման մասին հայտարարություն։

«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով: Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ Ահազանգի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն սահմանված կարգի, բուն բաց է թողնվել «Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում։