Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխվել է 5 մլն դրամ գրավով

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, այսօր որոշել է փոխել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը։ Այս տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը մեղադրյալ է էկոմոնմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների գործով։