ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ. Թովմասյանը չի մասնակցում նիստին. Փաստինֆո

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ. Թովմասյանը չի մասնակցում նիստին. Փաստինֆո
ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ. Թովմասյանը չի մասնակցում նիստին. Փաստինֆո

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է հրավիրել, որի ժամանակ կորոշվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել, թե ոչ։

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կա՛մ մերժում է տվյալ դիմումը, կա՛մ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։ Այդ ընթացում՝ դատավորը, որի նկատմամբ սկսվել է այս գործընթացը, լիազորությունները կասեցվում են։ Բացի այդ՝ ՍԴ նաև հնարավորություն ունի 30-օրյա ժամկետից զատ պահանջելու լրացուցիչ ժամանակահատված՝ 50 օր, եթե 30 օրը բավարար չէ գործի քննությունն իրականացնելու համար։ Արդյունքում որոշումը կայացվելու է դատավորների 2/3-րդ հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 6 դատավոր պետք է կողմ քվեարկեն։

Նկատի ունենալով, որ դիմումը վերաբերում է իր գործունեությանը՝ ՍԴ նախագահն այսօրվա նիստին չի մասնակցելու։ Ի դեպ՝ գործով շահագրգիռ կողմ է հանդիսանում նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որովհետև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմքերից մեկը հենց նրա միջնորդությունն է։ Սա շահերի բախման հնարավոր առիթ կարող է հանդիսանալ։ Նշված հանգամանքը ենթադրում է, որ Վահե Գրիգորյանը եւս պետք է իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա կամ դատավորներից մեկը միջնորդություն ներկայացնի, սակայն առայժմ չհաջողվեց պարզել նման միջնորդություն կա, թե ոչ։

Մանրամասները՝ այստեղ: