Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնելու

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։

«Որոշումն արդեն ընդունված է, ներկա պահին փորձագետների խմբերից մեկը գտնվում է Ադրբեջանում և ստուգում է զորավարժությունների անցկացման տարածքը», – ասել է նա Real TV-ի հարցազրույցում։

Այս մասին հայտնում է Ազատությունը: