Քաղաքական անհեռատեսությունն ու իրականությունից կտրվելը պատմության ընթացքում կործանել է․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրել է․

«Քաղաքական անհեռատեսությունն ու իրականությունից կտրվելը պատմության ընթացքում կործանել է ոչ միայն հանցավոր կամ բռնապետական ռեժիմների, այլև ամենաժողովրդական իշխանությունների, իսկ պետությունը դրա հետևանքով մեծ կորուստներ է կրել։ Հեռու գնալ պետք չէ․ այս երևույթին ականատես ենք եղել անգամ ՀՀ նորագույն պատմության ժամանակաշրջանում։ Ներկա իշխանությունը քայլում է արկածախնդրության ճանապարհով՝ ժամանակի և տարածության մեջ կորցնելով իրականության համարժեք ընկալումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարումը միանշանակ բացասաբար է անդրադառնալու պետության ներքին կայունության և ճգնաժամի հաղթահարման գերակայությունների վրա։

Առանց այդ էլ պարտությունից բարոյալքված երկրում նման արկածախնդրությունն անթույլատրելի է։ Հուսով եմ այնուամենայնիվ ողջամտությունը կհաղթանակի և իշխանությունը կվերադառնա արտահերթ գործընթացների անխուսափելիության գիտակցմանը»։