Իշխան Սաղաթելյանը չընտվեց ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ 104 պատգամավոր է մասնակցել ընտրություններին. 53 կողմ, 50 դեմ, 1 անվավեր: Ստացվում էԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել:

Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանը», որին կողմ էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Նրանց երկուսի քվեները միասին բավարար չէին Սաղաթելյանին ընտրելու համար և նրանց օգնության հասավ իշխանությունը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չեն խոչընդոտի խորհրդարանի բնականոն գործունեությանը և կապահովեն անհրաժեշտ քանակի ձայներ՝ թեկնածուին ընտրված համարելու համար: