Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը «դաժան և ցավալի ճակատագիր է ընտրել իր համար»՝ Իրանի տարածքի, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա իրականացված գիշերային հարվածներով։
Ուրբաթ առավոտյան հղած ուղերձում Խամենեին նշել է, որ «Սիոնիստական ռեժիմը կրկին ապացուցեց իր արնախում բնույթը՝ հարվածելով խաղաղ բնակավայրերին»։ Նա ընդգծել է, որ «զոհվել են մի քանի հրամանատարներ ու գիտնականներ», բայց նրանց գործը «անմիջապես կշարունակեն իրենց գործընկերները»։
«Սիոնիստական ռեժիմը պիտի սպասի խիստ պատժի։ Իրանի զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի Իսրայելին», – ասել է Խամենեին։
Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածներից տուժել են Թեհրանում և այլ քաղաքներում բնակելի շենքեր, կան զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ։



















