Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարանի կառուցման իր որոշումը

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարանի կառուցման իր որոշումը
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարանի կառուցման իր որոշումը

Գերմանական հայտնի «Volkswagen» ավտոկոնցեռնը ժամանակավորապես հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու իր ծրագրերը: Պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսած «խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։

Գործարանը նախատեսվում էր կառուցել Իզմիր քաղաքից ոչ հեռու: Ամիսներ շարունակ թուրք-գերմանական բանակցություններ են ընթացել այդ օրակարգով: Բայց Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո «Volkswagen»-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարանի կառուցման մասին պայմանագիրը:

«Մենք զգուշավորությամբ հետևում ենք իրավիճակին»,- ասված է ավտոկոնցեռնի տարածած հայտարարության մեջ։ 

Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։