ՄԻՊ աշխատակազմը ԱԱԾ-ի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու հարցը

ՄԻՊ աշխատակազմը ԱԱԾ-ի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու հարցը
ՄԻՊ աշխատակազմը ԱԱԾ-ի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու հարցը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ Պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։ Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը և դուստրերին հրավիրել է հարցաքննության։ Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ ԱԱԾ աշխատակցիները եղել են Հրայր Թովմասյանի հայրական տանը։ Հիշեցնենք նաև, որ երեկ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ հանցագործություն կատարած անձանց անուններ նշված չէին, բայց Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի արարքներին տալ քրեաիրավական գնահատական։ Հաղորդման մեջ Բաբաջանյանը գրել է, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։