Դատախազությունը վիճարկում է Տավուշի Գետահովիտ գյուղի հողն ու շինությունը եկեղեցուն նվիրելու՝ նախկին վարչապետի որոշումը. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը Պաշտպանության նախարարությանը պատկանող հողն ու շինությունը հետ վերցնելու ու եկեղեցուն նվիրելու մասին: Յոթ տարվա վաղեմության որոշման մեջ հակաօրինական դրվագներ են տեսել ու դիմել Հակակոռուպցիոն դատարան:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Կառավարության 2018 թվականի մարտի 29-ի որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի դատախազության կողմից ներկայացվել է գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ», – մասնավորապես ասված է դատախազության տեղեկանքում:

Հողն ու շինությունները՝ շուրջ 10 հազար քառակուսի մետր, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բարձունքում են, տեսարժան վայրում: Գետահովիտի վարչական ղեկավարը պատմեց՝ խորհրդային տարիներին այդտեղ հանգստավայր էր, ու չգիտի ինչու՝ Ռուսաստանից, Տյումենից էին գալիս: 90-ականների սկզբին այստեղ է ապաստանել նաև Վրաստանից արտաքսված նախագահը՝ Զվիադ Գամսախուրդիան: Հետո Տյումենի հանգստավայրը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարության զորամաս: Հետո արդեն որոշումն էր, որ այժմ վիճարկում է դատախազությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում