ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքում կիրակնօրյա աղոթքի ընթացքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ․ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, նախկին ծովային հետևակային, բեռնատարով ներխուժել է եկեղեցի, կրակել ներկաների վրա և փորձել հրդեհել շենքը։ Հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, ութը վիրավորվել։ Սանֆորդը տեղում սպանվել է ոստիկանների կողմից։
Գրանդ Բլանի ոստիկանության շեֆ Վիլիամ Ռենիեն նշել է, որ դեպքի պահին եկեղեցում հարյուրավոր մարդիկ կային։ Հրդեհից հետո փլատակներում հայտնաբերվել են ևս երկու զոհվածների մարմիններ, իսկ մի քանի հոգի դեռ համարվում են անհետ կորած։ Քննիչները հայտնաբերել են նաև պայթուցիկ նյութեր։ Դաշնային անվտանգության ծառայությունը միջադեպը որակել է որպես «նախապես ծրագրված բռնություն»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում ընդգծել է․ «Սա հերթական հարձակումն է քրիստոնյաների դեմ։ Մեր երկրում բռնության այս համաճարակը պետք է անհապաղ դադարեցվի»։



















