«Նժար» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիրները՝ Նինա Կարապետյանցը, Արտաշես Իկոնոմովը և Գարեգին Միսկարյանը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ կառավարման ղեկավարի պաշտոնում առաջադրում են Նինա Կարապետյանցի թեկնածությունը։

Նրանք ընդգծեցին, որ առավելագույնը մեկուկես-երկու ամսվա ընթացքում հանրությանը կներկայացնեն ոչ միայն կառավարության հնարավոր կազմը, այլև ծրագրային դրույթները։

Նշենք, որ շարժման ձևավորման մասին հայտարարվել էր դեռևս օգոստոսի 19-ին։