Ծեծել են Արթուր Չախոյանին, խլել հեռախոսը. Մանուկ Սուքիասյան

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի են ենթարկել և խլել  հեռախոսը: Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Գրառումը ստորև.

«Հարգելի համաքաղաքացիներ հիշու՞մ եք այս Արթուր Չախոյան-այս հրապարակումը . . . Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը ( ըստ Արթուրի հարձակվող բանդան եղել է տարածքի սեփականատերերը)

Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանութուն սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում

Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն:Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի բացահայտմանը հետևում է ծեծ և կողոպուտ . . .

Իսկ ոստիկանությունը թող Գյումրիում մարդ «ծեծի» . . .»: