Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել. «Ազատություն»

«Ազատություն». Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել այս անգամ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Խոսքը այն հայտնի հարցազրույցի մասին էր, երբ Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել. «Իմ ցանկությունը, որ միություն կազմենք, ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստանը իրանից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով»։

Այս հարցազրույցից հետո ՔՊ-ականները սկսեցին կոշտ քննադատել Ղուկասյանին, ընդհուպ վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից դա դիտարկեց որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլ։

Այս նոր մեղադրանքը միջին ծանրության է և մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում։ Ժամեր առաջ է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է Ղուկասյանը, նոր մեղադրանքը առաջադրվել։ Ինչպիսի՞ն էր իր վստահորդի դիրքորոշումը. «Այսինքն կարկատում են էլի ինչ-որ մի բան, որը չի կարող լինել։ Սա հիմնարար իրավունքների խախտում է։ Կարծիք արտահայտել, որի համար հետապնդվել, որը չի ունեցել ոչ մի բռնության բաղադրատար և ուղղակի կարծիք է եղել»։ Ավելին՝ սկզբնաղբյուրում