Նախնական տվյալներով՝  3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է:

Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն:Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։