Միացյալ Նահանգները մտադիր է փորձարկել նաև միջուկային զենքի փոխադրման միջոցները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միջուկային զենքի փորձարկումները ներառում են նաև դրանց փոխադրման միջոցների փորձարկումներ։

«Թրամփը խոստացել է միջուկային կարողությունների փորձարկում, որոնք ենթադրում են նաև փոխադրման համակարգերի ստուգումներ», – նշել է Ռուբիոն՝ G7 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է վստահ լինի, որ իր բոլոր համակարգերը լիարժեքորեն գործում են։

Ռուբիոն նաև մտահոգություն է հայտնել Չինաստանի գործողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ երկիրն «իրականացնում է մարդկության պատմության մեջ ամենաարագ ռազմական հզորացումը»։