Քաղաքապետարանը որոշել է պաշտոնանկ անել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Քաղաքապետարանը որոշել է պաշտոնանկ անել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին
Քաղաքապետարանը որոշել է պաշտոնանկ անել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկվել է պաշտոնից ազատվելու դիմում գրել: Այս մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Վիրաբյանը: