Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա․ Տեսանյութ

Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա․ Տեսանյութ
Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա․ Տեսանյութ

Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։

Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։